ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, ինչպես նաև Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Լաչինում (հայկական Բերձոր –խմբ.)։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2 երկրի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները։ Խոսվել է նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակների մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Sputnik Արմենիա
