USD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°C

Логотип

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված պաշտոնական մեղադրանքը կապված է նրա նախագահության շրջանում կառավարության որոշումների վավերացման հետ, սակայն փաստաթուղթն ինքնին լուրջ կասկածներ է հարուցում իրավական տեսանկյունից։ Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը։

Պաշտպանը ընդգծել է, որ Քոչարյանի գործողությունների որակավորումը պարունակում է հիմնարար իրավական թերություններ։

«Այս պահին մենք ունենք մեղադրանքի պաշտոնական փաստաթուղթ, որի վերաբերյալ առաջանում են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ հենց հանցակազմի առկայության տեսանկյունից։ Մեզ ներկայացվում են դրվագներ, որոնք կապված են նախորդ տարիների կառավարության որոշումների վավերացման հետ։ Պաշտպանությունը արձանագրում է խնդիրներ ոչ միայն հիմնավորվածության, այլև տեքստի բուն տրամաբանության մեջ», – նշել է Արամ Օրբելյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք քննչական գործողությունները կարող են կապված լինել Ազգային ժողովում իշխանությունների քաղաքական հայտարարությունների հետ, փաստաբանը կոչ է արել չշտապել եզրակացությունների հարցում մինչև բոլոր ընթացակարգերի ավարտը։

«Մենք գնահատում ենք տեղի ունեցողը ամբողջության մեջ։ Հնարավոր է, որ այդ գործողությունները ուղղակիորեն կապված են քաղաքական հայտարարությունների հետ, հնարավոր է՝ ոչ, սակայն ես չեմ խոսի ենթադրությունների մակարդակով։ Քննչական գործողությունները շարունակվում են յուրաքանչյուր անձի մասով առանձին։ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալված է դատարան ներկայացվելու համար, և հենց որ մենք ավարտենք առաջնահերթ դատավարական քայլերը, պաշտպանների թիմը կանցկացնի առանձին ճեպազրույց», – ամփոփել է Օրբելյանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։

Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը:

Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։ Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։