USD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°C

Логотип

Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում է: Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի ղեկեվար, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տներում խուզարկություն է ընթանում:

Նշենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Sputnik Արմենիայի տվյալներով՝ «Տոյոտա» ընկերության երևանյան գրասենյակը կապարակնքված է, իսկ «Օրանժ ֆիթնես» մարզական համալիրում խուզարկություն է ընթանում: Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: