USD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 30°C

Логотип

Ղազախստանի նախագահը հոկտեմբերին կայցելի Հայաստան

Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի հեռախոսազրույցի ընթացքում։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։

Ղազախստանի նախագահն իր հերթին ընդգծել է Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաոլորտ համագործակցությունը զարգացնելու կարևորությունը։

«Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթներով, մասնավորապես, Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել էր Ղազախստան (Աստանա) և հանդիպել Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ ու բանակցություններ վարել։ Այս հանդիպման ժամանակ կողմերը ստորագրել էին մի շարք երկկողմ համաձայնագրեր և հարաբերությունները բարձրացրել ռազմավարական գործընկերության մակարդակի։

Դրանից առաջ` 2024 թվականի ապրիլի 15–ին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էր պաշտոնական այցով ժամանել Երևան։

Sputnik Արմենիա