ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է իջեցնել ամերիկյան դրոշները ողջ երկրով մեկ՝ սենատոր Լինդսի Գրեմի հիշատակին, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Դրոշներն այդպես կմնան մինչև հուլիսի 18-ը։
Համապատասխան կարգադրության մեջ Թրամփը նշել է «սենատոր Լինդսի Գրեմի բացառիկ կյանքն ու ձեռքբերումները»՝ նրան անվանելով «թանկագին ընկեր և իրապես մեծ մարդ»։
Սպիտակ տան հյուսիսային մարգագետնում գտնվող դրոշն իջեցվել է կիրակի առավոտյան՝ տեղական ժամանակով մոտ 7:30-ին։
News.am
