Արցախի չորս նախագահներից երեքն այս պահին գտնվում են Բաքվի բանտում, իսկ նախագահ Քոչարյանը՝ Երևանում՝ ԱԱԾ մեկուսարանում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Սրանք պատահական բաներ չեն. այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը»,- նշել է Գրիգորյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ հետընտրական փուլում երկրորդ նախագահին կալանավորելու հիմնական նպատակը քաղաքական ընդդիմադիր դաշտի առանցքային դերակատարին չեզոքացնելն է՝ առաջիկա լրջագույն փորձություններից առաջ:
Alpha News
