Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից 76.8 մլն դրամ կբռնագանձվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Դատախազությունը Բեգլարյանից գումար բռնագանձելու հայցադիմում Հակակոռուպցիոն դատարան ներկայացրել էր 2025 թվականի սեպտեմբերի 3-ին` համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով: Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ հուլիսի 7-ի վճռով, դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո այդ գումարը կբռնագանձվի Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևանի։
Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Նա այժմ տնային կալանքի մեջ է։
Sputnik Արմենիա
