Логотип

Գերագույն ռադան քվեարկել է Սվիրիդենկոյի և Ուկրաինայի կառավարության հրաժարականի օգտին

Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է երկրի վարչապետի պաշտոնից Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականի օգտին, հայտնել է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 259 պատգամավոր, դեմ՝ 1-ը, ևս 47-ը ձեռնպահ է մնացել։ Սվիրիդենկոյի հետ հրաժարական է տալիս կառավարության ամբողջ կազմը։ Պատգամավորները նախատեսում են նոր վարչապետ ընտրել հուլիսի 16-ին, գրել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

ՈւՆԻԱՆ-ի տեղեկություններով՝ մինչև նոր վարչապետի նշանակումն ու նախարարների կաբինետի ձևավորումը կառավարությունը ժամանակավորապես կգլխավորի փոխվարչապետ Դենիս Շմիհալը։

Հուլիսի 13-ին Սվիրիդենկոն Ռադա էր ներկայացրել հրաժարականի դիմում։ Դրանից մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր երկրի կառավարության հրաժարականի մասին։ Նրա խոսքով՝ կաբինետի թարմացումն անհրաժեշտ է, քանի որ Կիևը փոխում է իր քաղաքական ռազմավարությունը։ Նա նշել էր, որ այսուհետ «արտաքին քաղաքական յուրաքանչյուր առաջնահերթ ուղղության համար պատասխանատու կլինի զգալի փորձ ունեցող կոնկրետ անձ»։

Armenia Today