Логотип

Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ը ահաբեկում է Միջազգային քրեական դատարանի անդամ պետություններին

«Վաշինգտոնը սպառնում է Միջազգային քրեական դատարանի անդամ պետություններին պատժամիջոցներով, վիզաների չեղարկմամբ և քաղաքական ճնշմամբ՝ նպատակ ունենալով դադարեցնել նրանց համագործակցությունը դատարանի հետ և փորձելով պաշտպանիչ պատնեշ ստեղծել ամերիկացի ու իսրայելցի պաշտոնյաների և զինծառայողների շուրջ»։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Սա բացահայտ ահաբեկում է, որն ուղղված է արդարադատության ճնշմանը՝ դեռ նախքան այն կհասնի ամերիկա-սիոնիստներին»,- նշել է նա։

News.am