Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել։ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, Աղեկյանի նկատմամբ նշանակեց մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում՝ պրոբացիոն վերահսկողության ներքո։ Այդ ընթացքում նրան արգելվել է առանց իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը:
Աղեկյանը համաձայն չէ դատավճռի հետ և պատրաստվում է բողոքարկել այն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ կայացված դատական ակտն անվանելով՝ «խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք։
«Այս դատական ակտը, որը հիմնված է օրենքի կոպիտ խախտումների վրա, չի ստանալու օրինական ուժ և պարտադիր բողոքարկվելու է վերադաս ատյանում։ Նման անարդարացի դատավճիռները լուրջ «սառեցնող էֆեկտ» են առաջացնում հասարակության մեջ՝ վախի մթնոլորտ ստեղծելով և լռեցնելով լրագրողներին ու քաղաքացիական ակտիվիստներին, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական երկրում»,- գրում է Փոստանջյանը։
Նա ընդգծում է, որ իր պաշտպանյալի քրեական վարույթով տուժող ճանաչված ոստիկան ՍեթՄելիքսեթյանը իբրև տուժել է «մուսսոր» և «մենթ» բառերից։ Մինչդեռ, ըստ Փոստանջյանի, տուժող ճանաչվելուց հետո ոստիկանը ոչմիայն չի ցուցադրել տուժածին բնորոշ հոգեբանական ճնշվածություն, այլև ընդհակառակը՝ ստացել է պաշտոնի և աշխատավարձի բարձրացում։
Նրա խոսքով՝ ՀՀքրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը (Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամնրանց մասին տեղեկություն հրապարակելը) դարձել էմահակ իշխանությունների ձեռքին խոսքի ազատության սահմանափակման համար, և կայացված դատական ակտը
խոսքի ազատության նկատմամբ անօրինական միջամտության հերթական դրսևորումն է։
Հիշեցնենք, որ քրեական օրենսգրքի նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։
Ինչ վերաբերում է Աղեկյանի գործին, օրեր առաջ նա և փաստաբան Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիսում մանրամասներ էին ներկայացրել։ Ըստ Աղեկյանի՝ հետապնդումներն իր նկատմամբ սկսել են այն բանից հետո, երբ բացահայտել է, որ Գյումրու համայնքային ոստիկանության 2 աշխատողներ արդեն շուրջ երեք տասնամյակ զավթել են համայնքապատկան մանկապարտեզի շենքը և ընտանիքներով բնակվում են այնտեղ, գյումրեցի երեխաներն էլ ստիպված հաճախում են տնակային մանկապարտեզ։ Ինքը գնացել է այնտեղ, բռնության ենթարկվել, ճանաչվել տուժող, ապա տուժողից մեղադրյալի վերածվել։
Հավելենք, որ Աղեկյանը կալանավորվել էր նաև 2025թ. մայիսին խուլիգանության մեղադրանքով։
Sputnik Արմենիա
