Логотип

1000 դհոլահար՝ «Վերածնունդ»-ում․ կայացել է Արա Գևորգյանի նոր տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թողարկվել է ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Արա Գևորգյանի «Վերածնունդ» ստեղծագործության տեսահոլովակը։

Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել է 1000 դհոլահար և 400 պարող։ Նկարահանումները, որոնք տեղի են ունեցել 2026 թվականի մայիսին՝ ռեժիսոր Վահե Յանի ղեկավարությամբ, անցկացվել են Արարատ լեռան ֆոնին՝ Աշտարակ-Եղվարդ ճանապարհահատվածում։

«Վերածնունդ» ստեղծագործության մեջ Արա Գևորգյանը ներառել է հատվածներ Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ից և հայկական «Քոչարի» պարից։

Նշենք, որ Արա Գևորգյանի 3 նախաձեռնություն գրանցվել է WDPO համաշխարհային ռեկորդների գրքում։ Առաջինը՝ «Երևան» տեսահոլովակն է, որի նկարահանմանը մասնակցել է 200 քանոնահար։ Երկրորդ ռեկորդը սահմանվել է 112 դուդուկահարների մասնակցությամբ Մակար Եկմալյանի «Հայր Սուրբ» ստեղծագործության կատարման համար՝ նվիրված Ջիվան Գասպարյանի 90-ամյա հոբելյանին։ Երրորդ համաշխարհային ռեկորդը գրանցվել է աշխարհում նոր երաժշտական գործիք՝ բաս-քանոն ստեղծելու գաղափարի համար։

Alpha News