Логотип

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ արդարացման վերդիկտ է կայացվել

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։ Նիստը նախագահել է Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։

«Ավարտվեց այս քաղաքական հետապնդումը ևս, ավարտվեց պաշտպանության կողմի հաղթանակով, և ի պատիվ դատարանի՝ ավարտվեց արդարությամբ ու արդարադատությամբ»,– գրել է փաստաբանը։

Եփրիկյանը նկատել է, որ Շամիրյանն արդարացվել է ՀՀ քրեական օրենգրքի 43–րդ (Հանցագործության նախապատրաստությունը) և 236 –րդ (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) հոդվածի 2 -րդ մասով։

Հիշեցնենք, որ Հայկ Ալեքսանդրի Շամիրյանին մեղադրանք է առաջադրվել հավաքի մասնակիցներ ներգրավելու համար մարդկանց վճարելու փորձի մեջ։ Ըստ մեղադրանքի՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել իրենից անկախ պատճառներով։

Sputnik Արմենիա