Логотип

Ցուրտ օդային հոսանքներ են գալիս. Սուրենյանը լավ լուր է հայտնում շոգը չսիրողների համար

ՀՀ են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, և առաջիկա 10 օրը +40 ջերմաստիճան չի սպասվում: Այս մասին հայտնում է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հուլիսի 14-ին և 15-ին, «Հայհիդրոմետի» օդերևութաբանական կայանների դիտարկումերի համաձայն, Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասել է +38 … +39 ասռիճան, իսկ Երևանում՝ +37 … +38 աստիճանի: Այսօրվանից ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում, և երեկվա համեմատ այսօր օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: ՀՀ ամենատաք հատվածներում՝ Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում ու Երևանում, ցերեկային ժամերին կգրանցվի +33 … +35 աստիճան տաքություն»,- ասում է Սուրենյանը:

Առաջիկա 5 օրը հանրապետության մի շարք շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը կլինի ամպրոպ, սպասվում են անձրևներ, առանձին հատվածներում նաև կարող է կարկուտ տեղալ: Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20մ/վ արագությամբ:

Երեկոյան ժամերին անձրևների հավանականություն կա նաև Երևանի առանձին հատվածներում:

Sputnik Արմենիա