ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համոզված է, որ ՀՀ իշխանությունն առավելագույնն է անում քաղբանտարկյալներին մեկուսացնելու համար։ Նա այդ մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նրա խոսքով` քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում։
«Ճնշող մեծամասնության դեպքում սահմանափակվում է նույնիսկ պատգամավորների՝ այդ մարդկանց այցելելու հնարավորությունը։ Իշխանությունն անում է առավելագույնը՝ վերջիններիս մեկուսացված պահելու, քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար»,–նշել է նա։
Հիշեցնենք` իշխանությունը պնդում է, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա, մինչդեռ ընդդիմությունը վստահեցնում է, որ ավելի քան 50 մարդ ճաղերի հետևում է հայտնվել քաղաքական հայացքների պատճառով։
Sputnik Արմենիա
