Логотип

Արսեն Ղուկասյան․ Գնալու ենք Հակարրի կամուջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անհայտ կորած զինծառայողների հարազատները կառավարության շենքի մոտ այսօր հայտարարել են, որ մեկ շաբաթ ժամկետ են տալիս իշխանություններին՝ իրենց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին պարզաբանումներ տալու համար, հակառակ պարագայում կդիմեն գործողությունների։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը նշել է, որ պատրաստ են գնալու ընդհուպ՝ Հակարրի կամուջ։

«Գնալու ենք Հակարրի կամուջ, որ ադրբեջանցի նույն կարգավիճակ ունեցող մարդկանց հետ կոնտակտի դուրս գանք և իրար օգնենք, որ իրենք իրենց անհետ կորածներից տեղեկություն ստանան, մենք էլ՝ մեր։ Մենք արդեն հույս չունենք ոչ իշխանությունից, ոչ Եվրոպայից, ոչ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից, մեր հույսը մենք ենք։ Պետք է հնարավոր բոլոր միջոցները օգտագործենք և ադրբեջանի նույն կարգավիճակ ունեցողների հետ խողովակ ստեղծենք, այդ խողովակի միջոցով համագործակցենք»,- մանրամասնեց նա։

Ա. Ղուկասյանը շեշտեց, որ իրենք 6 տարի իշխանությունների վրա հույս են դրել, բայց իշխանությունները «6 կոպեկի» գործ չեն արել։

«Եթե մեկ շաբաթում կոնտակտի դուրս չգան, չասեն ի՞նչ են արել, ի՞նչը՝ որ փուլում է, հիմա ի՞նչ են անում, եթե՝ չէ, թող չասեն էս ո՞ւր եք էթում։ Հիմա էլ խոսակցություն են տարածում՝ իբր խոչընդոտում ենք խաղաղության գործընթացին։ Ես վաղուց այն տարիքից հելել եմ, որ հեքիաթների հավատամ։ Խաղաղությունը սենց չի լինում»,- ընդգծեց նա։