Логотип

Չարլզ III-ը Մեծ Բրիտանիայի կառավարություն ձևավորելու մանդատ է տվել Էնդի Բըրնհեմին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կառավարություն ձևավորելու մանդատ է հանձնել Էնդի Բըրնհեմին։ Այս մասին, հղում անելով Բուքինգհեմյան պալատին, հայտնում է Sky News հեռուստաալիքը։

Նշվում է, որ Բըրնհեմն այժմ պաշտոնապես հանդիսանում է երկրի վարչապետ։

«Նորին Մեծությունն ունկնդրության է կանչել խորհրդարանի անդամ Էնդի Բըրնհեմին և խնդրել նրան ձևավորել նոր կառավարություն», — նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ առաջիկա ժամերին Բըրնհեմը հայտարարություններով հանդես կգա Դաունինգ սթրիթում։

Բըրնհեմը զբաղեցրել է Մեծ Մանչեսթերի քաղաքապետի պաշտոնը։

News.am