Логотип

Արցախի ԱԺ պատգամավոր․ Համապատասխան թեկնածուի դեպքում պատրաստ ենք ընտրել ԱԺ նոր նախագահ

Արցախի ԱԺ-ն չի կարող լուծարվել, դրա իրավունքը չունի։ Այն պետք է պահպանվի որպես լեգիտիմ պետական ինստիտուտ։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։

«Մենք տրամադրված ենք այնպես, որ այդ ամենը պահպանվի և ամեն ինչ անելու ենք դրա համար»,- նշել է նա։

Հայրապետյանի խոսքով՝ խմբակցությունները կառուցողական են տրամադրված, և համապատասխան թեկնածուի դեպքում պատրաստ են ընտրել ԱԺ նոր նախագահ։