Վրաստանում 2 օրվա մեջ 2–րդ մասշտաբային բլեքաութն է տեղի ունեցել. հուլիսի 24-ի լույս 25–ի գիշերն առանց լույսի է մնացել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Սակայն Վրաստանի Վրաստանի պետական էլեկտրահամակարգի տարածած հայտարարության համաձայն` Էլեկտրամատակարարման վթարային անջատումից կարճ ժամանակ անց Թբիլիսիի և տարածաշրջանների մեծ մասում էլեկտրամատակարարումն աստիճանաբար վերականգնվել է։
Նրանց տեղեկացմամբ՝ վերականգնողական աշխատանքները շարունակվում են, և ամբողջական վերականգնումը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետում։
«Զուգահեռաբար ընթանում է վթարի հստակ պատճառների պարզում, ինչի մասին հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,– ասված է հայտարարության մեջ։
Ըստ ԶԼՄ–ների` այժմ առանց էլեկտրականության են մնում Թբիլիսին և ևս մի քանի քաղաքներ, այդ թվում՝ Օզուրգեթին, Փոթին և Ռուսթավին: Դադարեցվել է մետրոյի աշխատանքը և գնացքների երթևեկությունը: Վրաստանի մայրաքաղաքի որոշ շրջաններում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել պոմպակայանի էլեկտրազրկման պատճառով:
Անջատման պատճառ են անվանում անսարքությունները «Էնգուրի» ՀԷԿ-ում, որը գտնվում է երկու երկրների սահմանին: Վրաստանն ու Աբխազիան կիսում են էլեկտրաէներգիան 60% և 40% հարաբերակցությամբ։
Sputnik Արմենիա
