USD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 34°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 34°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 34°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 34°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 34°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 34°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 34°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 34°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 34°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 34°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 34°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 34°C

Логотип

Արարատում ողբերգական վթարի զոհերը մի ընտանիքի անդամներ էին. նոր մանրամասներ

Արարատում նախօրեին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածները նույն ընտանիքի 3 անդամներ էին։ Նրանք Փոքր Վեդիից Արարատ գյուղ էին մեկնում, երբ տեղի է ունեցել դժբախտ պատահարը։

Մեքենայում գտնվողներից միայն ընտանիքի հարսն է փրկվել, որն էլ այժմ ծանր վիճակում է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Փոքր Վեդիում պատմեցին, որ զոհվածներից մեկը 56-ամյա Սեդա Ղուկասյանն է։ Կինը նոր էր վերադարձել Ռուսաստանից՝ արտագնա աշխատանքից։ Մեքենայի մեջ 4 հոգով են եղել, Սեդան, քույրը՝ Բելլան, Բելլայի որդին և հարսը։ Նրանք մեքենայով Արարատ գյուղ էին գնում Սեդայի և Բելլայի հայրական տուն, երբ տեղի է ունեցել դժբախտ պատահարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մյուս մեքենայում գտնվողները Այգավանի բնակիչներ էին, ամուսիններ, որոնք ուղևորվում էին իրենց խաղողի այգում աշխատանքներ անելու։ Ամուսինները նույնպես ծանր վիճակում են, գտնվում են հիվանդանոցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին՝ ժամը 19։56-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին, բախվել են «Toyota», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 4 տուժած հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրվել է ավտոմեքենան, փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են 3 քաղաքացու դի։