USD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°C

Логотип

Ճիշտ պահն է կանգ առնելու. միջազգային իրավապաշտպանը` եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է, և այսօր, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ արդեն զգում է, որ իր սկսած արշավն արձագանք ու աջակցություն չի գտնում հայ ժողովրդի կողմից, ճիշտ պահն է կանգ առնելու: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ԱԺ 9–րդ գումարման առաջին նիստին մասնակցելու հրավեր չի ստացել։ Մամուլը գրեց, որ ՀՀ գործող իշխանությունները մտադիր են օգոստոսի 2–ին` նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստին չհրավիրել կաթողիկոսին։

«Հայաստանյան իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ կարծես թե իրական է դառնում այն հավանականությունը, որ Ազգային ժողովի այս գումարման աշխատանքները կընթանան առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության: Որքան էլ որ դա կլինի Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսած արշավի տրամաբանական շարունակությունը, այնուամենայնիվ ուզում ես հույս հայտնել, որ ողջախոհությունը կհաղթի»,– գրել է միջազգային իրավապաշտպանը։

Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու իրավունքները պաշտպանելիս ականատես է լինում, թե ինչպես են հոգևորի դեմ դուրս եկած իշխանություններն ի վերջո հասնում իրենց անխուսափելի պարտությանը, իսկ եկեղեցին դուրս է գալիս հաղթանակած:

«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և վերջնականապես չդավաճանելու ավանդույթներն ու չխարխլելու պետականության հիմքերը»,– ընդգծել է Ամստերդամը:

Հիշեցնենք` ՀՀ իշխանությունը 2025 թվականին արշավ սկսեց եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվեց համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվեր Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։

2026 թվականի փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:

Sputnik Արմենիա