USD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 28°C

Логотип

Ոչ ոք ինձ չի ասի՝ ինչ վաճառել. Թրամփը՝ Նեթանյահուի`Թուրքիային F-35 տալու դիրքորոշման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առարկությունները Անկարային F-35 կործանիչների հնարավոր մատակարարման վերաբերյալ՝ հայտարարելով, որ ոչ ոք չի կարող Վաշինգտոնին ասել, թե ինչ զենք և ում մատակարարել:

Հուլիսի 7-ին Թրամփը Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Վաշինգտոնը կչեղարկի Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք սահմանել էր ռուսական С-400-ների ձեռքբերումից հետո: Reuters գործակալությունը պարզաբանել է, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Թուրքիային F-35 կործանիչների ծրագրին վերադարձնելու հնարավորությունը, որոնց մատակարարումները երկիր արգելվել են 2020 թվականից:

«Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը – խմբ.) իմ ընկերն է, և ոչ ոք ինձ չի կարող է ասել, թե մենք ինչ պետք է կամ չպետք է վաճառենք։Թուրքիան ինձ համար հիանալի դաշնակից է եղել»,-ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հետ կապված Նեթանյահուի առարկությունների մասին հարցին:

2017-ին Թուրքիան Ռուսաստանի հետ С-400 գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր էր կնքել, որն էլ ստացել էր 2019-ի ամառ-աշնանը: Ընդ որում, ԱՄՆ-ն պահանջումէրհրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ «Patriot»-ի, սակայն Անկարան մերժեց դա, ինչից հետո ՎաշինգտոնըԹուրքիային դուրս թողեց F-35-ի մատակարարման ծրագրից և CAATSA օրենքով (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») պատժամիջոցներ սահմանեց պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ։ 2025 թվականի դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնեց, որ ԱՄՆ նախագահը կարգադրել է սկսել CAATSA-ի պատժամիջոցների չեղարկման ընթացակարգը։

Sputnik Արմենիա