USD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ 🌤️ Երևան 30°C

Логотип

Միջնորդներն առաջընթաց են գրանցել ԱՄՆ-ին և Իրանին բանակցություններին վերադարձնելու գործում

Միջնորդները առաջընթաց են գրանցել ԱՄՆ-ին և Իրանին բանակցություններին վերադարձնելու գործում: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով անանուն տարածաշրջանային պաշտոնյաներին։

«Միջնորդները առաջընթաց են գրանցել Միացյալ Նահանգներին և Իրանին բանակցություններին վերադարձնելու և Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմը կանխելու գործում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես գործակալությանը հայտնել են պաշտոնյաները, Կատարի և Պակիստանի գլխավորությամբ միջնորդները աշխատում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև տեսակետների անհամապատասխանությունը հաղթահարելու ուղղությամբ, որպեսզի երկրները վերադառնան հրադադարի մասին համաձայնագրին:

Տարածաշրջանային պաշտոնյաներից մեկը միջնորդական ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը բնութագրել է որպես «նշանակալի» և հայտարարել, որ միջնորդներն աշխատում են Իրանի և Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավերի անցումը կառավարելու մեխանիզմի շուրջ:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Sputnik Արմենիա