USD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 29°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 29°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 29°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 29°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 29°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 29°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 29°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 29°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 29°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 29°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 29°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 29°C

Логотип

«ՍՈՒՊԵՐ ԷԼ ՆԻՆՅՈՆ» ԿԱՐՈՂ Է ՄԵԾ ՍՊԻՏԱԿ ՇՆԱՁԿՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՃ ԱՌԱՋԱՑՆԵԼ

«Սուպեր Էլ Նինյո» կլիմայական երևույթը կարող է ոչ միայն քաոս առաջացնել եղանակային համակարգերում, այլև մեծ սպիտակ շնաձկների հարձակումների կտրուկ աճի պատճառ դառնալ։

Այս մասին ահազանգում է Լոնգ Բիչի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի շնաձկների հարցերով փորձագետ Քրիս Լոուն։ Նրա խոսքով՝ գիշատիչները ստիպված լքում են իրենց սովորական բնակության վայրերը՝ ավելի զով ջրեր գտնելու համար։

Սովորաբար ամռանն ու աշնանը մեծ սպիտակ շնաձկները կուտակվում են Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ։ Սակայն «Սուպեր Էլ Նինյոյի» պատճառով այդ տարածաշրջանում ջրի ջերմաստիճանը բարձրանում է՝ ստիպելով շնաձկներին տեղափոխվել դեպի հյուսիս։

Պրոֆեսոր Լոուի կանխատեսումներով՝ մեծ սպիտակ շնաձկները կարող են ողողել Կալիֆոռնիայի ափամերձ ջրերը. հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մասշտաբային ներհոսք է սպասվում։

«Մենք Հարավային Կալիֆոռնիայում մեծ սպիտակ շնաձկներին հետևում ենք 2009 թվականից, — «The California Post»-ի հետ հարցազրույցում պարզաբանել է պրոֆեսոր Լոուն։ — Այս ընթացքում նշանագրել ու հետևել ենք 350 առանձնյակի։ Հենց դրա շնորհիվ էլ հստակ գիտենք, թե ինչպես է ջրի ջերմաստիճանն ազդում նրանց տեղաշարժի վրա»։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տվյալներով՝ նորմայից բարձր ջերմաստիճան է սպասվում «երկրագնդի գրեթե բոլոր անկյուններում»։

Ամենաուժեղ շոգերն ու ջերմային ալիքները դիտարկվում են Հյուսիսային Ամերիկայի հարավում և արևմուտքում, Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ավազանում, Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայի մեծ մասում։

Հարավային կիսագնդում ամենամեծ տաքացումը սպասվում է Հարավային Ամերիկայի հյուսիսում, իսկ Աֆրիկայի հարավում կանխատեսվում է անոմալ բարձր ջերմաստիճան։

Ավստրալիայում շոգ եղանակը կընդգրկի հիմնականում արևմտյան, հարավային և արևելյան ափերը, մինչդեռ հյուսիսում հստակ միտում չի նկատվում։

Տրոպիկական տարածաշրջանները նույնպես նորմայից ավելի տաք կլինեն (հատկապես Հասարակածային Աֆրիկան, Հարավարևելյան Ասիայի հատվածներն ու Մալայան արշիպելագը)։

Ըստ Շնաձկների հարձակումների միջազգային տվյալների բազայի (International Shark Attack File)՝ ԱՄՆ-ն առաջին տեղում է չհրահրված հարձակումների քանակով․ խոսքն այն դեպքերի մասին է, երբ մարդը դիտավորյալ կամ պատահաբար չի հրահրել կենդանուն։

2025 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է հարձակման 25 հաստատված դեպք, որոնցից հինգը տեղի են ունեցել Կալիֆոռնիայում (մեկն ավարտվել է մահվան ելքով)։

News.am