Կյանքից հեռացել է ազնիվ ու պարկեշտ քաղաքացի, անձնվեր քաղաքական գործիչ, հայրենիքի նվիրյալ Գառնիկ Մարգարյանը: Նա 82 տարեկան էր:
Գառնիկ Մարգարյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 8-ին: Ավարտելով միջնակարգ դպրոցը Երևանում՝ զորակոչվել է ԽՍՀՄ բանակ, որից հետո ուսումը շարունակել Սահմանապահ զորքերի բարձրագույն ուսումնարանում: 1982թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիան:
Ազգային անվտանգության ծառայության և Ներքին զորքերի գնդապետ էր:
Գ. Մարգարյանը եղել է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակից: 2001 թվականին հիմադրել է «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը:
2003 թ.-ին եղել է Հայաստանի նախագահի թեկնածու:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 29ին ժամը 17:00-ին, գյուղ Զովունու Ադանա սգո սրահում, հասցեն՝ Առաջին փողոց, 150 շ.:
Հուղարկավորությունը կայանալու է հուլիսի 30-ին, ժամը 13:00-ին, Եղվարդի գերեզմանատանը:
