USD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°C

Логотип

Գագիկ Ծառուկյանի գործարար ընկերը կդիմի արբիտրաժ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկեր, Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Վինիցկին կդիմի արբիտրաժ` պնդելով, որ ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով խախտվել են Հայաստանում իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Այս մասին հայտնում է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը` ներկայացնելով հայտարարությունը։

Հուլիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերություններին, հայտարարել է, որ իրենք ոչ մի աշխատատեղ չեն փակել, հնարավոր է` կասեցումները մի քանի օր էլ տևեն և կսկսեն աշխատել։ Նա վստահեցրել է, որ իրենց նպատակը աշխատատեղեր փակելը չէ։ Նա ընդգծել է, որ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված բոլոր գործերի վարույթները սկսվել են 2 տարի առաջ։

Վինիցկին հուլիսի 27-ին ՀՀ կառավարությանը ծանուցել է արբիտրաժ ներկայացվելիք պահանջների մասին։

Վեճը վերաբերում է Վինիցկու ներդրումներին և տնտեսական շահերին, որոնք առնչվում են 4 ընկերությունների` «Արարատցեմենտ» ՓԲԸ, «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ, «Մուլտի վելնես կենտրոն» ՍՊԸ և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարան» ԲԲԸ։

«Գործը վերաբերում է այն պնդումներին, որ ՀՀ կառավարությունը խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո իրականացրել է գործողություններ, որոնց արդյունքում ապօրինաբար բռնագրավել է Վինիցկու ներդրումները, չի ապահովել դրանց՝ միջազգային իրավունքով պահանջվող պաշտպանությունը։ Քաղաքական նպատակներով ընդունված անհիմն, կամայական և խտրական միջոցների կիրառմամբ էականորեն խոչընդոտել են այդ ներդրումների կառավարումը, շահագործումն ու դրանցից օգտվելը»,– նշված է հայտարարությունում։

Գործը նաև վերաբերում է այն պնդումներին, որ երկարատև ժամանակահատվածում իրավապահ մարմինները, դատական իշխանությունը և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելուն ուղղված գործողություններ են իրականացրել։

ՀՀ կառավարությանը ծանուցմամբ Հայաստանին առաջարկվել է վեճը կարգավորել բանակցությունների միջոցով։ Եթե վեճը հնարավոր չլինի կարգավորել բանակցությունների միջոցով, Վինիցկին մտադիր է հարուցել միջազգային ներդրումային արբիտրաժային վարույթ՝ պահանջելով ամբողջական փոխհատուցում պատճառված վնասների համար։

«Այս հայցը կարող է դառնալ առաջին վեճերից մեկը, որով Հայաստանի Հանրապետության դեմ պահանջներ կներկայացվեն Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի՝ ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթների հիման վրա՝ ստեղծելով կարևոր նախադեպ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ներդրումների պաշտպանության համար»,– գրել է Տոնոյանը։

2026 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ ստացել է ծանուցումը։

Sputnik Արմենիա