USD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°C

Логотип

Փաշինյանը բնակչությանը պատրաստում է ջրի սակագների բարձրացմանը

Երկրի ջրամատակարարման համակարգը զգալիորեն մաշված է և լուրջ ներդրումների կարիք ունի։ Կառավարության հուլիսի 30-ի նիստին հաջորդած ճեպազրույցում, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բյուրեղավան համայնքում ջրի ցածր որակի պատճառով աղիքային վարակի հերթական դեպքին։

Վարչապետի խոսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունից և պատասխանատու այլ կառույցներից անհրաժեշտ է ստանալ հիմնավոր պատասխաններ ու անել համապատասխան հետևություններ։ «Պետք է կայացվեն անհրաժեշտ որոշումներ։ Խնդիրը միայն ներդրումները չեն։ Մեզ հաճախ թվում է, թե խողովակներն անցկացնելով՝ լուծեցինք հարցը, բայց եթե այս ամենը ամենօրյա սպասարկման չենթարկվի, նորից բախվելու ենք նույն խնդիրներին։ Ամենօրյա սպասարկում ապահովելու համար լուրջ ներդրումներ են պետք։ Ավելին՝ ռիսկերի կառավարումը նույնպես մտնում է սակագնի կառուցվածքի մեջ։ Մենք պետք է առերեսվենք խնդրի հետ և առաջնորդվենք չափանիշներով։ Բոլոր գործընթացները պետք է ներառվեն սակագնի մեջ, որպեսզի կարողանանք երկարաժամկետ հատվածում ապահովել ջրամատակարարման համակարգի որակյալ ամենօրյա սպասարկումը», — նշել է Փաշինյանը։

News.am