«Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանի խափանման միջոց տնային կալանքը չփոխվեց․ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանքը երկարաձգեց 1 ամսով։
Չախալյանի խափանման միջոցի երկարաձգման համար միջնորդություն էր ներկայացրել հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, սակայն ժամկետի ընտրությունը թողել էր դատարանի հայեցողությանը։
Մինչ այդ Չախալյանի փաստաբանները միջնորդել էին ազատ արձակել նրան, քանի որ 1 տարի 8 ամիս կալանքի տակ գտնվող Չախալյանը, ըստ նրանց, անհիմն է կալանավորված։
«Նա կալանքի տակ է միայն նրա համար, որ 307-հատորանոց գործի 15 հազար տողերից ընդամենը 6-ում 6 անգամ հոլովվել է Չախալյան ազգանունը։ Դա էլ դեռ հարց է՝ Վահագն Չախալյանի՞ անունն է, թե՞ ընդհանրապես Չախալյան ազգանունը»,– ասացին փաստաբանները։
Հիշեցնենք` «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը կալանավորվեց 2025 թվականի հուլիսի 5–ին։
2026–ի փետրվարի 26–ին Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված չբացակայելու արգելքով։
Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
