ԲՀԿ կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում է, կատարվում են քննչական գործողություններ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Օրերս ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:
