USD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

TUMO-ն իր առաջին կենտրոնն է բացել Վրաստանում

Վրաստանում TUMO միջազգային կրթական ցանցի առաջին կենտրոնը բացվել է Քութայիսիում: Այստեղ դեռահասները կկարողանան անվճար սովորել ծրագրավորում, արհեստական բանականություն, ռոբոտաշինություն, խաղերի մշակում և պահանջված այլ տեխնոլոգիական ուղղություններ:

Նոր կենտրոնը տեղակայվել է Քութայիսիի տեխնոլոգիական հաբում, որը ստեղծվել է Վրաստանի Ինովացիաների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) կողմից, և նախատեսված է 12-ից 18 տարեկան մինչև 1,2 հազար դպրոցականների միաժամանակյա ուսուցման համար:

Ինչպես նշել է Վրաստանի Ինովացիաների և տեխնոլոգիաների գործակալության նախագահ Ավթանդիլ Կասրաձեն, կենտրոնի բացումը կարևոր քայլ կդառնա տեխնոլոգիական մասնագետների նոր սերնդի պատրաստման գործում և երկրի տարբեր տարածաշրջանների տաղանդավոր դեռահասներին հնարավորություն կտա անվճար ստանալ համաշխարհային մակարդակի կրթություն:

«Մեր նպատակն է՝ Վրաստանում jուրաքանչյուր տաղանդավոր երիտասարդի ապահովել համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական կրթության հասանելիությամբ, իսկ Քութայիսին վերածել տարածաշրջանային կենտրոնի, որտեղ կրթությունը, ինովացիաները և տեխնոլոգիական ձեռնարկատիրությունը զարգանում են միասնական տարածքում»,- հայտարարել է Կասրաձեն:

TUMO-ի կրթական մոդելը, որը հաջողությամբ գործում է աշխարհի մի շարք երկրներում, զուգակցում է ինքնուրույն ուսուցումը գործնական սեմինարների և լաբորատոր պարապմունքների հետ: Մասնակիցները գիտելիքներ են ստանալու իրական նախագծերի վրա աշխատելով՝ մասնագետների ղեկավարությամբ:

Ծրագրի մեջ ներառվել են ծրագրավորումը, ռոբոտաշինությունը, համակարգչային խաղերի ստեղծումը, անիմացիան, գրաֆիկական դիզայնը, 3D-մոդելավորումը, լուսանկարչությունը, կինոարտադրությունը, երաժշտությունը, կերպարվեստը, ինչպես նաև գեներատիվ արհեստական բանականության (Generative AI) հիմունքները:

Civic.am