USD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

Ստիպված է լինելու հերքել. Դրմեյանը` Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու հերքել իր հայտարարությունը։ Ֆեյսբուքյան էջում նման հայտարարություն է արել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակի 8–րդ համար Լիպարիտ Դրմեյանը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին` նա ասաց, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում։ Sputnik Արմենիային ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ընթացք ենք տվել վարչապետի հայտարարությանը։

«Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն և դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել։ Կարճ կասեմ` գործել եմ հանուն մեկ սուբյեկտի և այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ Զավեշտն այն է, որ այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին` այս ամենը հետևում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ և ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում»,– գրել է Դրմեյանը։

Լիպարիտ Դրմեյանը հավելել է, որ ՀՀ–ում իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ կառավարությունը Նիկոլ Փաշինյանը չէ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 29-ին Փաշինյանը Լիպարիտ Դրմեյանին ազատեց միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Նախորդ օրը, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ՀԷՑ–ի մասով Ստոկհոլմի արբիտրաժի վճիռները պարտադիր կատարման ենթակա լինելու մասին հաստատել է նաև կառավարությանն առընթեր միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը, Փաշինյանն ասել էր. «Կառավարությունը ես եմ, չի՛ կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող հենց հիմա դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ես իրենց կհանեմ»։

Sputnik Արմենիա