Դավիթ Գևորգյանը նշանակել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` սոցցանցում տեղադրելով իր հրամանը։
Նշենք, որ Դավիթ Գևորգյանը 2018 թ. հունիսի 8-ին նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում, այնուհետև` 2018-2021 թթ. եղել է ՀՀ Արագածոտնի մարզպետ։ 2022 թ. նոյեմբերի 29-ին նա նշանակվել է վարչապետի օգնական։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։
Sputnik Արմենիա
