USD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°C

Логотип

Ի՞նչ արժե հայկական արտադրանքը Եվրոպա արտահանելը. փոքր բիզնեսները փակուղում են

Ռուսական շուկայի սահմանափակումներից հետո հայկական գյուղմթերք արտահանողները փորձում են նոր ուղղություններ գտնել, սակայն եվրոպական շուկա մուտք գործելը հեշտ գործընթաց չէ։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արտհանում իրականացնող Agropro ՍՊԸ–ի տնօրեն Աշոտ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ընկերությունն անցած տարի փորձել է փոքր ծավալներով արտահանել Եվրոպա՝ շուկան ուսումնասիրելու նպատակով, սակայն այդ փորձը շահութաբեր չի եղել։

«Անցած տարի Եվրոպա արտահանել ենք ընդամենը մեկ-երկու մեքենա՝ շուկայի ուսումնասիրության նպատակով։ Դա մինուսային գործարք էր, բայց անհրաժեշտ էր հասկանալու համար՝ ինչ պահանջներ ունի այդ շուկան»,– նշեց Աշոտ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս տարի արտահանողների հիմնական ուղղությունը դարձել է Ուկրաինան, սակայն այնտեղ ևս խնդիրները շատացել են։ Արտահանողը նշում է՝ Թուրքիայի սահմանին մեքենաները հաճախ կանգնեցվում են մի քանի օրով, ինչն ազդում է ինչպես ապրանքի որակի, այնպես էլ վաճառքի վրա։

«Ունենք դեպքեր, երբ մեքենաները 3-5 օր կանգնում են ստուգումների պատճառով։ Վերջին անգամ երկու մեքենայի դեպքում գնորդը հրաժարվեց ապրանքից, քանի որ ուշ էր հասել։ Ստիպված եղանք նոր գնորդ փնտրել»,– ասաց նա։ Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ Եվրոպական շուկայի հիմնական խնդիրներից մեկը նաև բարձր լոգիստիկ ծախսերն են։ Եթե Ռուսաստան մեկ մեքենայի տեղափոխումը կարող է արժենալ մոտ 3,5-4,5 հազար դոլար, ապա Եվրոպա տեղափոխման արժեքը երբեմն հասնում է 12 հազար դոլարի։ «Եվրոպա մեկ բեռնատար գյուղմթերք ուղարկելը կարող է արժենալ մինչև 12 հազար դոլար։ Ճանապարհին միշտ կա ռիսկ, որ ապրանքը կփչանա կամ ուշ կհասնի»,– նշեց նա։

Արտահանողը կարծում է, որ փոքր գյուղացիական տնտեսությունների համար եվրոպական շուկայի պահանջներին համապատասխանելը ևս դժվար է։ Նրա խոսքով՝ եվրոպական սուպերմարկետները պահանջում են կայուն ծավալներ և նույն որակի արտադրանք։

«Եթե աշխատում ես խոշոր սուպերմարկետի հետ, պետք է կարողանաս ամբողջ սեզոնի ընթացքում ապահովել անհրաժեշտ քանակն ու նույն որակը։ Տարբեր փոքր արտադրողներից հավաքագրելով դա շատ դժվար է անել»,– ասաց Աշոտ Գրիգորյանը։ Անդրադառնալով սերտիֆիկացման խնդրին՝ Աշոտ Գրիգորյանը նշեց, որ եվրոպական շուկա մտնելու համար արտադրողները պետք է մեծ ծախսեր կատարեն։

«Մեկ այգու սերտիֆիկացման համար ծախսերը կարող են հասնել 15-25 միլիոն դրամի։ Ընդ որում՝ այդ գումարը կապ չունի այգու չափի հետ՝ լինի այն մեկ հեկտար, թե 200 հեկտար։ Փոքր տնտեսությունների համար այդ ծախսերը լուրջ խոչընդոտ են, և շատերը պարզապես չեն կարողանում անցնել այդ գործընթացը»,– նշեց Agropro ՍՊԸ–ի տնօրեն Աշոտ Գրիգորյանը։

Տնօրենի խոսքով՝ հայկական գյուղմթերքի արտահանման զարգացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն՝ հատկապես նոր շուկաներ մուտք գործելու փուլում։

«Եթե ուզում ենք արագ և արդյունավետ մտնել նոր շուկաներ, միայն մասնավոր ընկերությունների ուժերով դա դժվար կլինի։ Պետական աջակցությունը շատ կարևոր է»,– ընդգծեց նա։