USD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°C

Логотип

Ձերբակալվել է «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը

Այսօր իրավապահները ներխուժել են «Մուլտի տրանսպորտ» ընկերություն և ձերբակալել ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանին: Այս մասին գրում է MakaryanNews-ը։

«Իրավապահներն այսօր շատ կոպիտ ձևով ներխուժել են Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող հերթական բիզնեսներից «Մուլտի տրանսպորտ» ընկերություն և խուզարկություն իրականացրել: Նրանք գետնին պառկեցնելով և շոու անելով` ձերբակալել են ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանին»,–գրել է MakaryanNews-ը։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խուզարկությունը ոչ թե այսօր, այլ ավելի վաղ է կատարվել։

«Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել տնային կալանքը»,–հայտնեցին ՔԿ–ից։

Այսօր հայտնի դարձավ, որ նաև, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջանորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։