USD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°C

Логотип

Ինչ է հայտնի TRIPP-ի իրականացման մասին. կառավարությունից պարզաբանել են

Հայաստանում դեռևս մանրամասն տեղեկություններ չունեն «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման ընթացիկ պարամետրերի, ներառյալ երթուղու, արժեքի և երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական բնութագրերի մասին:

Այդ մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի աշխատակազմ ուղարկված՝ Sputnik Արմենիայի հարցումից:

Միևնույն ժամանակ վստահեցնում են՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Մենք հետաքրքրվել ենք, թե ինչ փուլում է TRIPP-ի շինարարության իրականացման ընթացիկ գործընթացը, ինչ փուլեր են արդեն ավարտվել և ինչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել մոտ ապագայում:

Հարցրել ենք՝ արդյոք հաստատվել են երթուղու ճշգրիտ կոորդինատները և տրանսպորտային ենթակառուցվածքի սխեման, ինչպես նաև որն է ամբողջ նախագծի իրականացման սկզբնական արժեքը, ընտրվել է արդյոք կապալառուն, ավարտվել է արդյոք տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) նախապատրաստումը, նախատեսվում է արդյոք առանձին պահեստային և լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծում երթուղուն հարող տարածքներում:

Պատասխանը ստացվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ամերիկյան կողմի հետ համատեղ ներկայում իրականացվում են TRIPP-ի իրագործման ուսումնասիրություններ, հաշվարկներ և հետազոտություններ, այդ թվում՝ երկաթուղու մասով»,- ասված է պատասխանում:

Գրասենյակից ընդգծել են՝ բարձրացված հարցերին հնարավոր կլինի պատասխանել ուսումնասիրությունը վերջնականացնելուց հետո:

Sputnik Արմենիա