ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները մերժել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի առաջարկը։
Երեկ հայտնի դարձավ, որ Փաշինյանի կինը ցանկանում է ընտանեկան բռնության թեման քննարկելու համար հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և կին պատգամավորների հետ։
Այսօր ԱԺ–ում լրագրողները «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին հարցրին` արդյոք կընդունեն Աննա Հակոբյանի առաջարկը։
«Ո՛չ, խմբակցությունը ցանկություն չունի»,– ասաց Կարապետյանը։
«Չենք հանդիպելու»,– պատասխանեց Աննա Գրիգորյանը։
Նշենք, որ Աննա Հակոբյանն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։
Sputnik Արմենիա
