Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այն ծննդավայրը, որտեղ ծնվել եմ, որտեղ մեծացել եմ, որտեղ ամուսնացել եմ, որտեղ գտնվում են իմ ապուպապերի, իմ հոր գերեզմանը։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանն՝ պատասխանելով ՔՊ-ական Արայիկ Հարությունյանի` Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6–ին ընդունված համաձայնագրի մասին հարցին, որով Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։
«Ես ճանաչում եմ դա և երբեք չեմ մոռանալու, ինչպես որ չեն մոռանալու 120 հազարից ավելի արցախցիները։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցուն։ Ի՞նչ նպատակով է հարցնում՝ ցավեցնելո՞ւ։ Ձեր հարցերը վաղուց չեն կարող ինձ ցավացնել․ ես տեսել եմ Արցախի անկումը, ինչից իմ դիմադրողականությունն ավելի է բարձրացել», — նշել է Արեգա Հովսեփյանը՝ դիմելով ՔՊ-ական Արայիկ Հարությունյանին։
Alpha News
