USD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Սևանա լճում 36 տարեկան տղամարդ է խեղդվել

Սևանա Լճում` Լճաշեն բնակավայրի լողափերից մեկում, 36-ամյա տղամարդ է խեղդվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը քաղաքացու խեղդվելու մասին ահազանգը ստացել է ժամը 12։00-ի սահմաններում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ նշանակության ջրափրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

«Ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և մոտ 1,8 մետր խորությունից դուրս է բերել Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էդիկ Մ.-ի մարմինը»,- գրում է կայքը։

Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացած տղամարդը նախքան ջրահեղձ լինելը 3 քաղաքացու փրկել է խեղդվելուց։

Sputnik Արմենիա