ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված նախագահներն ընտրվեցին, իսկ ընդդիմադիր խմբակցություններից՝ միայն մեկը։
Նշենք, որ այս հարցի քննարկումը մեկնարկել էր օգոստոսի 10-ից և այն ավարտել է օգոստոսի 19-ին։ Ըստ Դոնթի բանաձևի` 12 մշտական հանձնաժողովից 8-ի նախագահը ՔՊ–ից պետք է լինի, 1-ը` «Հայաստան» խմբակցությունից, իսկ մնացած 3-ինը` «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից։ ց
Քվեարկությունը տևել է 2 ժամ, յուրաքանչյուր պատգամավորի մոտ 12 քվեաթերթիկ է եղել ու «դեմ» և «կողմ» վանդակներում նրանք ընտրել են իրենց նախընտրած թեկնածուներին։ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 102-ը:
Եվ այսպես.
– Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է Նազելի Բաղդասարյանը («Քաղաքացիական պայմանագիր»),
– Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Լուսինե Բադալյանն է («Քաղաքացիական պայմանագիր»),
– Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը Սարգիս Խանդանյանն է («Քաղաքացիական պայմանագիր»),
– Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանը չընտրվեց («Ուժեղ Հայաստան»),
– Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է Սիսակ Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր»),
– Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Լիլիթ Գալստյանը («Հայաստան»),
– Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնեց Վիլեն Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր»),
– Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դարձավ Արուսյակ Ջուլհակյանը («Քաղաքացիական պայմանագիր»),
– Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Տրդատ Սարգսյանը («Քաղաքացիական պայմանագիր»),
– Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը դեռևս թափուր է, Դավիթ Ղազինյանը չընտրվեց («Ուժեղ Հայաստան»),
– Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը դարձավ Բաբկեն Թունյանը («Քաղաքացիական պայմանագիր»),
– Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հայկ Ֆարմանյանը չընտրվեց («Ուժեղ Հայաստան»)։
Նշենք, որ ըստ Դոնթի բանաձևի` 12 մշտական հանձնաժողովից 8-ի նախագահը լինելու են ՔՊ-ից, 4-ը՝ ընդդիմությունից։
Sputnik Արմենիա
