USD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Դատարանը թույլ չտվեց, որ նիստերն անցնեն առանց Սամվել Կարապետյանի

Դատարանը թույլ չտվեց, որ նիստերն անցնեն առանց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։

Նման որոշում կայացրեց դատավոր Վահե Դոլմազյանը՝ մերժելով փաստաբան Ռուբեն Հակոբյանի միջնորդությունը։ Նա պատճառաբանեց, որ անազատության մեջ գտնվող անձանց դեպքում դա հնարավոր չէ։

«Դատական պրակտիկայում չկա դեպք, երբ տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալը չի մասնակցում նիստերին: Ավելին` օրենսդրությունը չի նախատեսում նման հնարավորություն»,- նշեց դատավորը։

Կարապետյանը հայտարարեց, որ ուրախ կլինի, եթե նիստերն առանց իրեն անցկացվեն։

«Լրագրողները շատ հարցեր են տալիս»,- կատակեց գործարարը։

Միևնույն ժամանակ դատարանը Կարապետյանին դատարան ուղեկցելու հարցով գրություն կհասցեագրի Պրոբացիայի ծառայությանը։ Կարապետյանի փաստաբանները միջնորդեցին, որ նրան նիստերի տանեն սովորական մեքենաներով, ոչ թե ոստիկանականով։

Փաստաբանները նաև դատավորին խնդրեցին գոնե մեկ օրով Կարապետյանին վերադարձնել անձնագրերը, քանի որ նա պետք է գործարքներ կատարի, և անհրաժեշտ է նոտարական կարգով լիազորագիր ձևակերպել գործարքներ իրականացնելու համար: Դատավորը հայտարարեց, որ հարցը կարող է քննարկել միայն այն բանից հետո, երբ իրեն տրամադրվեն լիազորագրերի նմուշները։

Sputnik Արմենիա