USD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 24°C

Логотип

Սա ռիսկ է 250 հազար հայաստանցիների համար. պատգամավորը՝ ՌԴ արտահանումը սահմանափակելու մասին

Դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները կարող են ռիսկեր ստեղծել երկրի 250 հազար բնակիչների համար։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ իր գնահատականը վերաբերում է ֆերմերներին և գյուղատնտեսության ու հարակից ոլորտներում աշխատող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:

«Հիմա հնարավոր չէ ճշգրիտ հաշվարկել, թե ով և ինչ ծավալով վնասներ կկրի, բայց մի քանի ամսից հետևանքները տեսանելի կլինեն», – հայտարարեց Ֆարմանյանը:

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Sputnik Արմենիա