USD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 26°C

Логотип

Բանակցությունները շարունակվում են. ՀՀ ՍԱՏՄ-ն արձագանքել է Ռոսսելխոզնադզորի հայտարարությանը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունների հետ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ հայտնել էր` ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնիգյուղատնտեսական մատակարարման շղթաներում խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքները, ինչպես նաև ԵԱՏՄ-ի անասնաբուժական և բուսասանիտարական չափորոշիչների պահպանման ապահովման հստակ գործողությունների ծրագիր։

«Ռոսսելխոզնադզորի հետ անընդհատ ընթանում է շատ կառուցողական երկխոսություն, հստակեցվում է համատեղ ձեռնարկվող քայլերի հաջորդականությունը, գործողությունների ալգորիթմը, համաձայնեցվում են ԵԱՏՄ անասնաբուժական և բուսաստանիտարական չափանիշների պահպանմանն ուղղված միջոցառումների և գործողությունների ժամանակացույցը։ Բայց այս պահին, նկատի ունենալով, որ բանակցությունները դեռ շարունակվում են, և ընդհանրապես այդ գործընթացը շարունակական է, մենք նախնական կամ ընթացիկ մանրամասների հրապարակումը այս փուլում վաղաժամ ենք համարում»,– արձագանքելով ռուսական կողմի հայտարարությանը` ասաց Հարությունյանը։

Նա նաև վստահեցրեց, որ գործընթացների ավարտից տեսչական մարմինը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ և կներկայացնի ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական փաթեթը։

Գործընթացները, ըստ Հարությունյանի, չեն սահմանափակվում միայն ռուսաստանցի գործընկերների հետ բանակցություններով ու կոնկրետ միջոցառումների քննարկումներով; Տեսչական մարմնի ներկայացուցիչները տեղում վերահսկողական միջոցառումներ են իրականացնում նաև տեղական արտադրողների մոտ։

«Սա անընդհատ գործընթաց է, որն իրականացվում է թե՛ բուսասանիտարական, թե՛ անասնաբուժական վերահսկողության շրջանակում»,– ընդգծեց Հարությունյանը։

Հետաքրքրվեցինք` արդյոք կան որոշակի ապրանքներ, որոնք այս պահին Ռուսաստան արտահանվելու թույլտվություն են ստացել։

«Եթե թույլտվություններ լինեն, բնականաբար, կհրապարակվեն։ Հիմա քննարկվում են բոլոր այդ հարցերը ընդհանուր փաթեթի շրջանակներում»,– պատասխանեց նա։

Հարությունյանի խոսքով` բանակցությունների վերջնաժամկետ ևս նախանշված չէ։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։