Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Ձեր ամբողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն և հայ ժողովրդին բարձր ծառայության, նվիրումի և անսահման հավատարմության օրինակ է», – ասված է շնորհավորական ուղերձում:
«Ձեր անհոգնում հովվապետական գործունեությունը, իմաստուն առաջնորդությունն ու հավատարմությունը ավանդական արժեքներին խոր հարգանք են վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից շատ հեռու», – ընդգծել է Բելառուսի առաջնորդը:
Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին Երկրորդին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և հաջողություններ:
News.am
