USD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°C

Логотип

Բագրատ սրբազանի պաշտպանները հունիսի 12-ի մասին նոր փաստեր կներկայացնեն ՄԱԿ-ի փորձագետներին

«Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբանները ՄԱԿ-ի փորձագետներին կներկայացնեն հավելյալ փաստեր և իշխանության ներկայացրած պարզաբանումների հակափաստարկները։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սրբազանի փաստաբաններից Տաթևիկ Սողոյանը։

Նա հավելեց, որ իրենք չեն մոռացել 2024 թվականի հունիսի 12–ի իրադարձությունների ու տուժածների իրավունքների մասին և լինելու են հետևողական։

Նշենք, որ ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դրել «Սրբազան պայքարի» գործը: Հրապարակման համաձայն՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ, մինչդեռ Երևանը պնդում է, որ բոլոր գործողությունները կատարվել են օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում։

«Մենք այսօր նաև ազդարարում ենք, որ սկսում ենք փաստահավաք գործունեություն հունիսի 12–ի վայրագություններից տուժած անձանց ու նրանց պատմությունների վերաբերյալ»,– ասաց Սողոյանը։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ նկատեց, որ ՄԱԿ–ի փորձագետները բարձրաձայնել են նաև հունիսի 12–ի իրադարձություններից տուժած քաղաքացիների իրավունքների հարցը։ Ըստ Խուդոյանի՝ ՀՀ իշխանությունները պարզաբանել են, թե մարմնական վնասվածք ստացած անձանց վերաբերյալ նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ, ընթանում են հարցաքննություններ, և ինտենսիվ քննություն է տարվում։

«Հիշեցնեմ, որ արդեն անցել է 2 տարի այդ իրադարձություններից։ Այդ օրվա միջադեպից հետո, երբ ցուցարարներին մեղադրանք առաջադրվեց, մեկ ամիս էլ չտևեց քննությունը, և մարդկանց գործերը զանգվածային անկարգությունների հոդվածով ուղարկվեցին դատարան։ Մինչդեռ ոստիկանության կողմից անօրինական ու չթույլատրված հատուկ միջոցներ կիրառելու դրվագով քննությունը մինչ օրս շարունակվում է։ Մարմնական վնասվածք ստացած մարդուն միայն մեկ տարի անց են կանչում դատաբժշկական փորձաքննության, մինչդեռ նրա մարմնի կապտուկներն ու պատռվածքները պետք է ուսումնասիրվեին անմիջապես»,– շարունակեց Խուդոյանը։

Հիշեցնենք` 2024 թվականի հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում նաև ոստիկաններ կային։

Sputnik Արմենիա