USD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ ☀️ Երևան 29°C

Логотип

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցելու, ինչով պայամանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա: Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

«Օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում՝ ցերեկը հասնելով +32…+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։ Օգոստոսի 26-ից սկսած տաք օդային հոսանքները աստիճանաբար կնահանջեն, և օդի ջերմաստիճանը կսկսի նվազել»,- ասված է հաղորդագրությունում։

Օգոստոսի 21-24-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։

Կենտրոնից նաև զգուշացնում են, որ օգոստոսի 21-26-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն էլ սոցցանցերում գրել է, որ օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը։

«Հովտային շրջաններում օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի»,- գրել է նա։

Sputnik Արմենիա