USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

«Հետ բերեք հին Նիկոլին». Վարդանյանը՝ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Տիգրանաշենը հայկական չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը համոզված է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար միտումավոր է Տիգրանաշենն անվանում ադրբեջանական անվանումով` հող նախապատրաստելով դրա հանձնման համար։

Օգոստոսի 20–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե Տիգրանաշենը (ընդ որում` ՀՀ վարչապետը Տիգրանաշենն անվանել էր ադրբեջանական` Քյարքի անունով), ինչպես նաև Բարխուդարլուն, Սոֆուլուն և Վերին Ոսկեպարը (վերջին բնակավայրը նույնպես անվանել էր ադրբեջանական անունով` Յուխարի Ասկիպարան) Հայաստանի տարածք չեն, և որ Ալմա Աթայի հռչակագրի շրջանակում դրանք դուրս են ՀՀ 29743 քառ կմ տարածքից:

Այնուհետև Վարդանյանը միացրեց 2022 թ. մի ձայնագրություն, որտեղ Փաշինյանը հայտարարում է, որ որքան ուսումնասիրում են բոլոր հնարավոր փաստաթղթերը, անկլավների գոյության իրավական հիմք այդ պահի դրությամբ չեն գտել։

«Ելույթս կարելի էր վերնագրել` «Հետ բերեք հին Նիկոլին»։ Հիմա հարց է առաջանում` ուսումնասիրությունները շարունակել եք ու նոր հիմքեր եք գտե՞լ։ Եթե այո, ներկայացրե՛ք, հակառակ դեպքում ի՞նչ իրավունքով եք ամենաբարձր ամիբիոններից կանգնում ու հայկական բնակավայրերն անվանում ադրբեջանական անվանումներով»,– ընդգծեց Վարդանյանը` հիշեցնելով, որ մեր բոլոր բնակավայրերն էլ ունեն ադրբեջանական անվանումներ, այդ թվում Երևանը, Սևանը, Սյունիքը։

Նա նշեց, որ տարբեր տարիներին Հայաստանում ապրել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, և դա չի նշանակում, որ մեր երկրում ունենք, օրինակ, իրանական, ադրբեջանական կամ ռուսական տարածքներ։

«Երբ մենք ասում ենք, որ Սահմանադրությունը չէ կոնֆլիկտածին, այլ ՔՊ–ն է կոնֆլիկտածին, սա նկատի ունենք. ի՞նչ է նշանակում` երկրի ղեկավարն ասի, որ ես հիմա փաստացի ունեմ այլ երկրի տարածք։ Սա եթե պատերազմի հրավերք չէ, բա ի՞նչ է։ Ադրբեջանը մի նպատակով է ուզում Տիգրանաշենը, և այդ նպատակն է կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը` ամբողջությամբ շրջափակման մեջ վերցնելով մեր երկիրը»,– ընդգծեց պատգամավորը։

Վարդանյանն ավելացրեց` ամեն սահմանազատումից հետո, երբ Փաշինյանը հայտարարում է` այս հատվածը տալիս ենք Ադրբեջանին, փոխարենը այլ բան ենք ստանալու, մինչ օրս այդ «այլ բանը» չի ստացվել։

Հիշեցնենք` Google քարտեզում Տիգրանաշենն ադրբեջանական անվանման հիշատակում եղել է դեռ 2025 թվականի նոյեմբերին, բայց հստակ երբ է փոխվել` անհայտ է։ Մի բան է պարզ` դա արվել է 2021 թվականից հետո։ Փոփոխությունը տեղի է ունեցել միջազգային (անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն) տարբերակում։ Հայերեն և ռուսերեն տարբերակներում անվանումների 2 տարբերակն էլ կա։

Sputnik Արմենիա