USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 28°C

Логотип

Կառավարությունն օրենքի խախտումով է ծրագիրը ներկայացնելու ԱԺ. մանրամասնում է Վարդևանյանը

Կառավարությունն օրենքի խախտմամբ է ծրագիրը ներկայացնելու Ազգային ժողով։ Օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

Նա պարզաբանել է, որ, ըստ Սահմանադրության, Կառավարությունը ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում պետք է իր ծրագիրը ներկայացնի խորհրդարան, որից հետո այն պետք է ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։

«Խորհրդարանը սահմանադրաիրավական տեսանկյունից լիարժեքորեն ձևավորված չէ․ սկզբում պետք է ձևավորվի Ազգային ժողովը։ Բացի այդ, ծրագրի փորձաքննությունը պետք է իրականացնեն խորհրդարանական հանձնաժողովները, որոնք նույնպես դեռևս ձևավորված չեն»,— նշել է Վարդևանյանը։

Վարդևանյանը նաև հավելել է, որ օրենսդրական խախտում է տեղի ունեցել նաև նրանով, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը խորհրդարան է մտել նախքան բուն ծրագրի հաստատումը։

News.am