USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Ավետիք Չալաբյանն անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից

«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը։

«Ազատ արձակել հենց նիստերի դահլիճից`չկիրառելով որևէ այլլ խափանման միջոց»,– ասաց դատավոր Բալայանը։

Չալաբյանի գործով առաջին դատական նիստին փաստաբանները միջնորդել էին խափանման միջոց կալանքը փոխել ազատությամբ` կիրառելով մինչև 15 մլն դրամ գրավ։

Հանրային մեղադրողն առարկել էր` նշելով, որ գործը դեռևս նախնական դատաքննության փուլում է։ Նա նշել էր, որ գործի ելքի վրա ազդելու, ինչպես նաև փախուստի դիմելու ռիսկ կա և միջնորդել էր երկարացնել կալանքը 3 ամսով։

Հիշեցնենք` ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցները հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն։ Նույն օրը Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):

Sputnik Արմենիա