USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

ՀՀ ԱՀԾ պետը Վրաստանում է. նրան ընդունել է Գեկա Գելաձեն

Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի հետ քննարկել է երկու երկրների միջև անվտանգային ոլորտում համագործակցության խորացումը։ Տեղեկությունը հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ պաշտոնական այցի ընթացքում երկու գերատեսչությունների ղեկավարներն աշխատանքային հանդիպում են անցկացրել՝ քննարկելով Վրաստանի և Հայաստանի միջև ամուր, բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև դրանց հետագա խորացման հեռանկարները։

«Շեշտվել է երկու երկրների հետախուզական և անվտանգության գերատեսչությունների միջև կառուցողական երկխոսության և սերտ համագործակցության կարևորությունը միջազգային անվտանգության դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և հայտնել իր պատրաստակամությունը` խորացնելու համագործակցությունն առաջնահերթ ոլորտներում։

Վրաստան կատարած այցի ընթացքում Քրիստինե Գրիգորյանը և հայկական պատվիրակությունն այցելել են հետախուզական գործակալություն, որտեղ աշխատանքային հանդիպում են ունեցել ղեկավարության հետ։

Sputnik Արմենիա