USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 30°C

Логотип

Ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ըստ ՔԿ-ի` նրանք ծեծել են քննիչներին

ՀՀ Քննչական կոմիտեից պնդում են, որ ոստիկանն է ծեծել քննիչներին և տեղեկացնում, նա և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են։

«2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են»,–գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Երեկ ԶԼՄ–ները գրել էին, որ քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին։ Գրել էին, որ ծեծկռտուքը եղել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքում` վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ։ Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, թե ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկն է ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի ենթարկել 2 քննիչի։

Հիշեցնենք, որ ենթադրյալ ծեծի ենթարկված ոստիկանը և ևս 2 անձ, որոնք ազգակցական կապի մեջ են նրա հետ, ավելի վաղ ձերբակալվել էին։ ՔԿ–ից նաև ընդգծել էին, որ ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Ոստիկանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանն էլ հայտնել է, որ Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպին նախորդել է մեքենաների կայանման շուրջ տարաձայնությունը, որի ժամանակ ոստիկանի հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, ու նրան քննչական բաժնում խոշտանգել են։

Sputnik Արմենիա