USD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 31°C

Логотип

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի ծանրամարտի Մ15 տարեկանների չեմպիոն

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը դարձել է չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

«Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում պահեց 140 և 146 կգ։ Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է։ Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Արթուր Պետրոսյանն (60 կգ) ու Հայկ Մովսիսյանը (70 կգ) դարձել էին Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն։

Sputnik Արմենիա